Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ձյուդոյիստները մեդալ չնվաճեցին

Սպորտ
suser

Հարավային Կորեայում տեղի ունեցող Ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող թենիսիստ Միքայել Ավետիսյանն անհաջող հանդես եկավ: Մեր 19-ամյա մարզիկը վիճակահանությամբ բաց թողեց առաջին փուլը: Այսօր կայացած 2-րդ փուլում Միքայել Ավետիսյանը մրցեց Մալազիայի ներկայացուցիչ Սիեդ Նագուիբի հետ: Ավաղ, մեր թենիսիստը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ եւ պարտվեց երկու սեթում՝ 2:6, 3:6: Ձյուդոյի մրցաշարում հանդես եկած Անդրանիկ Չափարյանը 81 կգ քաշայինների մրցումներում զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա 3-րդ տեղի համար մրցամարտում պարտվեց ճապոնացի Կենյա Կոհարային: 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը առաջին փուլում հաղթեց լեհ մրցակցին, բայց հետո պարտվեց բրազիլացի ձյուդոիստին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթը: 73 կգ քաշային կարգում մեր մարզիկ Դավիթ Նիկողոսյանը հենց առաջին մարտում զիջեց ուկրաինացի մրցակցին: Վերջինս հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, ուստի մեր ձյուդոիստը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա իրար ետեւից երկու հաղթանակ տարավ եւ մտավ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտվեց ֆրանսիացի Արթուր Կլերկին եւ դուրս մնաց պայքարից: Հայաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկ Ռաֆիկ Աբրահամյանը 89 մասնակիցների մեջ զբաղեցրեց 82-րդ տեղը: