Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրիկների դավադրությունը կամ գտիր ՀԷՑ-ի 10 դրամը

Կարևոր լուրեր Տնտեսություն
electicity-472x265

Աշխատանքիս բերումով հանդիպել եմ մի շատ ուշագրավ երևույթի. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այստեղ է նաև բնակչությունը) սեգմենտում հաճախ նկատվում է, որ սպառած հոսանքի գերակշիռ մասը բաժին է ընկնում գիշերային սակագնին: Այսինքն, համաձայն վճարման ցուցակների ուսումնասիրության` ստացվում է, որ որոշ միջին գործարաններ, հանքեր և այլ արտադրական օբյեկտներ հիմնական գործունեությունը ծավալում են ժամը 23:00-ից հետո և համապատասխանաբար վճարում են 10 դրամով պակաս ցերեկային սակագնից: Նշվածն իհարկե զավեշտալի է, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այդ 10 դրամը ուղղակի բաժանվում է էլեկտրաէներգիայի սպառողի և մատակարարի միջև՝ մեկը կիլովատի համար քիչ է վճարում, մյուսը դնում գրպանը: Պետք չէ մասնագետ լինել` հասկանալու համար, որ երկսակագին հաշվիչների և տեսուչների համար ցերեկն ու գիշերը խառնվել են իրար: Իհարկե, նշվածը խորը ուսումնասիրության և ճշտման կարիք ունի, սակայն եթե ՀԷՑ-ին պակասում է 6.93 դրամ մեկ կիլովատի համար, ապա խորհուրդ կտայի պատշաճ հսկողություն իրականացնել և գտնել կորած 10 դրամը: Եվ կարծիքը, որ միայն Բիբինը չի, այլ չարաշահումների պատճառ են դարձել նաեւ շատ յան-ով ազգանուններ, հիմնականում հենց այստեղ են: Ստուգման ճանապարհներն էլ ակնհայտ են՝ հաշված օրերի ընթացքում կարելի է համադրել մի քանի պարզ տվյալ և պատկեր ստանալ: Կարծում եմ, որ վերոգրյալ երևույթը տարածված կլինի նաև խանութների, սննդի և այլ հասարակական օբյեկտների սեգմենտում, որը էլեկտրաէներգիայի սպառման հիմնական մասն է կազմում: Այս հարցի խորը ուսումնասիրությունը կարող է հնարավորություն ընձեռել վերստին չափելու էլեկտրաէներգիայի սակագինը:   Կ. Կարապետյան իրավաբան