Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր իշխանությունները պետք է ուղեղները աշխատեցնեն. Բ. Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
9PVt9QiPD7w

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մեզ հետ զրույցում անդրադարձավ նախաձեռնող խմբի որոշմանը՝ երկուշաբթի օրվանից բարիկադներն առաջ տալու մասին, եթե իշխանությունները քայլ չանեն. <Սա հերթական ուղերձ է իշխանություններին, որ փորձեն լուծում գտնել, գոնե պահանջներից մեկը կատարվի, ամեն դեպքում Հայաստանի հետագա զարգացման համար կարեւոր գործընթաց է, մնում է, որ քաղաքացիները չշեղվեն ճանապարհից եւ իրենց պահանջների տերը լինեն: Բորիս Նավասարդյանը ելքը տեսնում է  իշխանությունների կողմից քաղաքացիների պահանջի կատարման մեջ. <Մեր իշխանությունները պետք է ուղեղները աշխատեցնեն, որպեսզի հասարակության հետ չխորացնեն այն անջրպետը, որ առաջացել է վերջին տարիներին>: