Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Թովմասյանը առաջինն է որակավորման փուլից հետո  

Սպորտ
a1-universiada

Հարավկորեական Գուանչժու քաղաքում մեկնարկած Ուսանողական խաղերի առաջին օրը հաջող հանդես եկավ մեր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:   Նա որակավորման փուլում օղակների վրա ցույց տվեց 15,750 արդյունք եւ զբաղեցրեց 1-ին տեղը: Այդպիսով, մեր մարմնամարզիկը մտավ եզրափակիչ եւ հուլիսի 6-ին այս ձեւում կպայքարի ոսկե մեդալի համար:   Կանանց խոցասուսերի մրցումներում հանդես եկող Լիլիթ Էվոյանը խմբային փուլում երեք հաղթանակ տարավ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը: 1/64 եզրափակիչում նա 7:15 հաշվով պարտվեց իտալուհի մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Լիլիթ Էվոյանը ընդհանուր հաշվարկով գրավեց 43-րդ տեղը: