Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական հակամարտություն ԱՄՆ-ում

Սպորտ
chess1

Ամերիկյան Արլինգտոն քաղաքում ընթացող շախմատի բաց մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Արդեն կայացել է հինգ տուր: ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը վաստակել է 4,5 միավոր եւ բաժանում է 1-6-րդ տեղերը: Նա այսօր կայանալիք 6-րդ տուրում ուժերը կչափի ադրբեջանցի գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովի հետ, որը նույնպիսի արդյունք ունի: Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը առաջատար վեցյակից ետ է մնում կես միավորով: Նա այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը: Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 212 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 210 հազար դոլար: