Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ձյուդոիստները մեդալ չնվաճեցին

Սպորտ
dzudo

Հայաստանի ձյուդոիստները չկարողացան մեդալ նվաճել Սոֆիայում կայացած Եվրոպայի կադետների առաջնությունում: Այսօր տատամի մտած մեր միակ մասնակից Ռոբերտ Կիրակոսյանը, 81 կգ քաշային կարգի մրցումների առաջին փուլում պարտվեց վրացի ձյուդոիստին եւ զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից: Սակայն նրա մրցակիցը հասավ մինչեւ կիսաեզչափակիչ, եւ Ռոբերտ Կիրակոսյանը տեղափոխվեց սփոփման մրցաշար: Այստեղ նա սկզբում հաղթեց չեռնոգորցի մրցակցինմ բայց երկրորդում զիջեց սլովակցի Միրոսլավ Կոպիսին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Այդպիսով, առաջնությանը մասնակցած մեր 5 ձյուդոիստներից ոչ մեկը չկարողացավ մտնել առաջին ութնյակ եւ թիմային միավոր վաստակել: