Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բուդաղյանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել

Քաղաքականություն
g_image.php_

Նախաքննական մարմինը վաղը պատրաստվում է մեղադրանք առաջադրել 2013 թ հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արա Բուդաղյանին։ Այս մասին "Ա1+"-ին հայտնեց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը; «Արա Բուդաղյանը նշել է, որ ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ։ Ամեն ինչ արդեն սկսել է իրավունքի խախտումով, սովորաբար դա արդեն շատ բանի մասին է խոսում; Եթե մի ամբողջ օր առանց որեւէ պատճառաբանություն բերելու պաշտպանին զրկում են պաշտպանյալի հետ տեսակցելու հնարավորությունից, այդ պահից կարող ենք խոսել քննության որակի մասին»,- ասաց պաշտպանը: Արա Բուդաղյանը կասկածվում է 2015 թ մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար։