Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփան Դանիելյան. Բաղրամյանը գրավված տարածք է և գրավողները իրենք են որոշում ինչ անել

Քաղաքականություն
hayrikyan

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի Ֆեյսբուքյան գրառումը. Եկեք ԵՄ դրոշների հետ կապված միջադեպի վերաբերյալ վերջնականապես կողմնորոշվենք ու այդ հարցը համարենք փակված: Նախ Հայաստանում խորհրդանիշների նկատմամբ համապատասխան վերաբերմունք չկա, ինչի հետևանքով մենք պարբերաբար նման իրավիճակներում ենք հայտնվում ֆուտբոլի խաղերի ժամանակ, երբ հյուրերի հիմնի ժամանակ ոչ միայն ոտքի չեն կանգնում, այլև սուլում ենք և այլն: Բնականաբար նույն  «պատվին» են արժանանում նաև հայկական խորհրդանիշները դրսի խաղերի ժամանակ: Բնականաբար ԵՄ և ցանկացած այլ երկրների խորհրդանիշները չի կարելի անարգել, թեկուզ նրա համար, որ նույն ճակատագրին կարժանանան նաև մեր խորհրդանիշները: Սա մեկ: Հիմա անցնենք բուն խնդրին, ինչու էր Հայրիկյանը առանց հարցնելու կազմակերպիչների թույլատրությունը ներկայացել ԵՄ դրոշով, այն ժամանակ, երբ նման ևս մեկ միջադեպ է եղել, որի ընթացքում խնդրել են իջեցնել ԵՄ դրոշները: Բաղրամյանի փողոցը հանրային ազատ տարածք չի հանդիսանում, որ ով ինչ ուզի, այն էլ անի: Եթե դրոշը բարձրացվեր նույն փողոցի մայթեզրին, ապա դա այլ խոսակցության թեմա կլիներ` դա կլիներ Հայրիկյանի ազատ արտահայտվելու իրավունքը: Բուն փողոցը գրավված տարածք է և գրավողները իրենք են որոշում այդ տարածքում տարվող քաղաքականությունը: Այս առումով Հայրիկյանի կողմից արվածը իմ տեսակետից միանշանակ կերպով կարելի է համարել պրովոկացիա: Առավել ևս, որ մի քանի անգամ բարձրաձայն ասվել է, որ պետք է բարձրացվեն միմիայն հայկական խորհրդանիշներ և կարծես թե դրան հակառակ այլ կարծիք չի հնչել: Իսկ այն, որ ում հետ համաձայն չեն լինում հայտարարում են ԿԳԲ-ի գործակալ, ապա դա նույնպես պրովոկացիա է, որի նպատակը հանրությանը թշնամի հատվածների բաժանելն է, ներքին կասկածամտության մթնոլորտ ձևավորելը: Կամ ասողը պետք է հստակ դա ապացուցի, կամ էլ նման հայտարարություններից հետո նման մարդիկ պետք է համապատասխան հանրային վերաբերմունքի արժանացնել: Նման կանոնների հիման վրա են հասարակությունները դարձել օրինական: Խոսքի ազատությունը ենթադրում է նաև սեփական խոսքերի համար պատասխանատվություն կրելը: Վերջում ասեմ, որ այդ ողջ պատմության հետ ես անձամբ որևէ առնչություն չունեմ, առավել ևս, որ ընդհանրապես Հայաստանում չեմ եղել վերջին օրերին, սակայն այդ տհաճ մթնոլորտը, երբ բոլորը միմյանց մեղադրում են գործակալ, դավաճան լինելու մեջ, միմիայն իշխող խմբավորմանն է ձեռնտու: Այստեղից էլ կարելի է որոշակի ենթադրություններ անել, թե ով ում գործակալն է, եթե մտնենք «գործակալական» դիսկուրսի մեջ: