Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեմում՝ առանց կոշիկների (տեսանյութ)

Հասարակություն
beth3

Բեմում ազատ, գրեթե բոլոր համերգներին առանց կոշիկների հանդես եկող ամերիկյան բլյուզ–ռոքի հայտնիներից Բեթ Հարթը իր բացառիկ համերգով հանդես եկավ Երեւանում։ Կատարումների ցանկը ընտրել էր միայն համերգի վերջին օրը՝ հետաքրքրվելով, թե հատկապես որ կատարումներն է նախընտրում հայ հանդիսատեսը։ Նա հայտնվեց բեմում վստահ ու եռանդուն։ Հագուստից սկսած ամենը պարզ էր, բայց մնում էր սեքսուալ ։ Ինչպես արտիստն է ասում՝ «Ցանկացած հարցում պետք է լինել պարզ»։ Ռոք երգելիս Բեթն իրեն զգում էր ավելի ուժեղ. ցանկացած երգ զգում է, այլապես չէր կարող տեղ հասցնել։ Սովորաբար նրա համերգներին ժամանակը կանգ է առնում, սրտերը սկսում են պարել.... Երեւանյան համերգը բացառություն չէր։ Բեթ Հարթը խնդիր չի տեսնում, թե ինչպիսի բեմերում է հանդես գալիս,կարեւորը մարդկանց ուրախ դեմքերը տեսնելն է։ Յուրաքանչյուր կատարումից հետո Բեթը մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնում հայ հանդիսատեսից եւ հպարտությամբ նշում՝ ուրախ է Հայաստանում հանդես գալու համար, իսկ հայ երկրպագուների կողմից արձագանքը չուշացավ. թվիթերում,ֆեյսբուքում հայ երկրպագուները շարունակում են հիացմունքով խոսել համերգի մասին ու տեղադրել լուսանկարներ ու Բեթի տեսանյութերը։ Bang Bang Boom Boom, Chocolate Jesus, Am I the one եւ այլ հայտնի կատարումներից հետո Բեթը հատուկ անակնկալ ուներ երկրպագուների համար.«Ես փորձերի ընթացքում տեսա մի քանի երիտասարդի, որոնք հիանալի նվագում ու երգում էին ու մեծ հաճույքով ցանկացա, որ նրանք եւս մասնակցեն իմ համերգին»։ Բեմում հայտնվեցին 3 երիտասարդներ, որոնք Բեթի եւ հանդիսատեսի համար կատարեցին «Երեւանի սիրուն աղջիկ» երգը։ Բեթի ամուսինը, որ նրա հետ է իր բոլոր շրջագայությունների ժամանակ՝բեմից մեկ քայլ այն կողմ չէր գնում։ Իսկ հայ երիտասարդների կատարման ժամանակ զույգն անգամ վալս պարեց։ Մինչ Բեթ Հարթի համերգը սկսվելը՝ երկու աղջիկ պատրաստում էին #ElectricYerevan, #ElecrticBeth գրությամբ պաստառ, որը համերգի ընթացքում ցուցադրվեց։ Նշենք, որ համերգի նախորդ օրը՝լրագրողների հետ հանդիպմանը, ասվել էր, որ Բեթ Հարթը տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաներից։ beth1 Համերգից հետո տեղի ունեցավ նաեւ աֆթըփարթի, որտեղ Բեթը մի քանի կատարում եւս նվիրեց հայ հանդիսատեսին։ Նրա բացառիկ համերգը, Բեթի ծխախոտը, հագուստը, հանդիսատեսի հետ ազատ շփումը, ծիծաղը, հուզմունքը հայ երկրպագուները դեռ երկար կհիշեն։