Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է պատասխանատվություն կրել (տեսանյութ)

Քաղաքականություն
d9ab2353009ac6f75efb3892dc629949

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտայում Պարույր Հայրիկյանի ու նրա կողմնակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր իրականացնել։ «Որպես շարքային քաղաքացի կարող եմ առաջարկել այստեղ հրավիրել Հայաստանում Եվրոպական պատվիրակությանը, բացատրել նրանց, որ միջադեպը որևէ կերպ ուղղված չէր ԵՄ անդամ երկրների դեմ»։ Ըստ քաղաքագետի՝ անհրաժեշտ է նաև հանդես գալ հայտարարությամբ, բացատրել հանրությանը, որ այդ միջադեպը ուղղված չէր Եվրամիության դեմ, նպատակ չէր հետապնդում ոտնահարել ԵՄ երկրների արժանապատվությունը և զգացմունքները։ Պարոն Ղուկասյանը երկրորդական է համարում այն հարցը, թե ինչի արդյունք էր միջադեպը կամ ովքեր էին այն հրահրողները։ «Անկողմնակալ հետաքննություն ո՛չ ցուցարարները, ո՛չ միջադեպի մասնակիցները չեն կարող օբյեկտիվ իրականացնել։ Նման պարագաներում կարևոր է ո՛չ թե միջադեպը, այլ այն, թե մենք ինչպես ենք նման միջադեպներից դուրս գալիս։ Հասկանալի է, որ սա խաղաղ ցույց է, բայց այստեղ և՛ էմոցիաներ կան, և՛ տարակարծիք մոտեցումներ»,- նշում է Անդրիաս Ղուկասյանը։ Անդրիաս Ղուկասյանն իր պատրաստակամությունն է հայտնում կրել պատասխանատվություն տեղի ունեցած միջադեպի համար, եթե Եվրոպական պատվիրակությունը համարի, որ այն պետք է առանց հետևանքների չմնա։