Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը պատերազմի ժամանակ ֆուտբոլի մրցաշար է կազմակերպել

Սպորտ
cid__3b55d41b-95ec-2dc2-de9b-153077de3b38@yahoo

ԵԿՄ եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` Զորավարի գավաթ: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, իր ելույթում նշել է. «Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջեւ ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձեւերի մրցաշարեր էի կազմակերպում: Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի» Այս տարի խաղարկությանը մասնակցեցին մայրաքաղաքի եւ Հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: Այսօր կայացած 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երեւանի «Փյունիկը», որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց «Մերձավանին»: Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել` առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան եւ լավագույն հարձակվող: հատուկ մրցանակի արժանացավ նաեւ մրցաշարի լավագույն գոլի հեղինակը: