Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 21-ին կներկայացվի Բաղրամյան պողոտայի որոշումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
davit

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների համակարգող խումբը այսօր ժամը 21:00-ին որոշում է հրապարակելու։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց համակարգող խմբի անդամ, շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը` ավելացնելով. «Ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի, մտնում ենք կարեւոր փուլ: Դա խաղաղ բնույթ է ունենալու, բռնության կոչեր չեն լինի, սակայն դրանից հետո շարժման բնույթը էականորեն կտարբերվի: Կլինեն ելույթներ, սակայն չեն լինի քաղաքական ուժեր: Ավելին չեմ կարող ասել»: