Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերին Երեւանն են ցույց տվել

Հասարակություն
City_Tour

Արաբկիր վարչական շրջանում բնակվող մի խումբ սիրիահայ ընտանիքների համար կազմակերպվել է «Երևան`զգա ջերմությունը»  խորագրով էքսկուրսիա` «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երթուղու ընթացքում ներկայացվել է  մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների պատմությունն ու  տեսարժան վայրերի համառոտ նկարագիրը: