Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուլը հարվածել է քաղաքացուն

Կարևոր լուրեր Պաշտոնական
cuԴl

Հուլիսի 3-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 6-րդ թաղամասում ցուլը հարվածել է քաղաքացուն և գամել ծառին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Շտապօգնության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի Դ4 թաղամասի 13-րդ հողակտոր կոչվող տարածքում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն (ծնվ. 1942թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: