Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում է  ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Մշակույթ
LIL_74822322

:Հուլիսի 1-6-ը օպերային երգչուհին վարպետության դասեր է տալու դասական երգեցողության երիտասարդ  կատարողներին: Ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով  երգչուհին երկրորդ անգամ է Արցախում: Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել  Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության  «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում: Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր  են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը:  Առաջին լսումներից  Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել:  Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված   երգիչների մասնակցությամբ: Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը,  երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը,    Ելենա Յուդինան և  Յանա Սաֆոնովան: LIL_227573