Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող սկսեցին ելույթները

Սպորտ
sport-judo

Հայաստանի պատանի ձյուդոյիստներն անհաջող սկսեցին ելույթները Սոֆիայում մեկնարկած Եվրոպայի կադետների առաջնությունում: Մրցումների առաջին օրը Հայաստանից մասնակցեցին չորս հոգի: 55 կգ քաշային կարգում հանդես եկած Ժորա Սահակյանն ու Դավիթ Գաբրիելյանը արդեն առաջին մարտում պարտություն կրեցին: Սակայն նրանց մրցակիցները հասան մինչեւ կիսաեզրափակիչ, եւ մեր ձյուդոյիստները հնարավորություն ստացան մասնակցելու սփոփման մրցաշարին: Ավաղ, նրանք չօգտվեցին լավ առիթից եւ կրկին անհաջողության մատնվեցին: 60 կգ քաշային Վարդան Գրիգորյանը չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը եւ անմիջապես դուրս մնաց պայքարից: 66 կգ քաշային Էրիկ Խիթարյանը հաղթանակով սկսեց առաջնությունը, բայց երկրորդ փուլում պարտվեց եւ տեղափոխվեց սփոփման մրցաշար: Այստեղ նա չկարողացավ հաղթահարել վրացի ձյուդոյիստի արգելքը եւ նույնպես ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Վաղը Հայաստանից պայքարի մեջ կմտնի միայն Ռոբերտ Կիրակոսյանը, որը հանդես կգա 81 կգ քաշային կարգում: