Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշիում անցկացվել է «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ը

Պաշտոնական
expo

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 3-ին ներկա է գտնվել Շուշիում  անցկացվող «Շիրակ-Արցախ էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ իրականացված ցուցահանդեսը նպատակ ունի փորձի փոխանակման միջոցով նպաստել Արցախի երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Խորհրդարանի նախագահը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ Շիրակի մարզի եւ Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները ներկայացնող  տաղավարներով եւ ծանոթացել  յուրաքանչյուրի գործունեությանն  ու հետագա ծրագրերին: Ցուցահանդեսին հաջորդած քննարկմանը Ա. Ղուլյանը երիտասարդներին  ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ ՀԿ-ների ներգրավվածությունը  նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը: Երիտասարդների աջակցության, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվության  եւ այլ թեմաների շուրջ էին «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ի մասնակիցների` խորհրդարանի նախագահին ուղղած հարցերը: Հանդիպման ավարտին Ա. Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները  երկուստեք համագործակցության խթան կհանդիսանան եւ ԼՂՀ ՀԿ-ներին ավելի ճանաչելի կդարձնեն միջազգային կառույցներին ու ծրագրերին:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն