Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյանում արգելվեց ցուցահանդեսի անցկացումը

Հասարակություն
cuc2

Այսօր Բաղրամյան պողոտայում նախատեսված էր քաղաքային տրանսպորտի վիճակը պատկերող լուսանկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսի կազմակերպիչներին մոտեցան մի խումբ քաղաքացիներ, ովքեր արգելում էին ցուցահանդեսի անցկացումը։ Բաղրամյանում նոր ձևավորված համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը պնդում էր, որ պատկերված լուսանկարները չեն արտացոլում այն խնդիրը, որի համար իրենք հավաքվել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիներից մի քանիսն առանց ցուցահանդեսի կազմակերպիչի համաձայնությունն ստանալու սկսեցին հավաքել ցուցադրվող լուսանկարները՝ պնդելով, որ բոլորը դեմ են այդ գաղափարին։ Մինչդեռ կային նաև քաղաքացիներ, ովքեր պաշտպանում էին ցուցահանդեսի գաղափարը։ Հիշեցնենք՝ նախատեսված էր Արման Ղարիբյանի և Անի Հովհաննիսյանի՝ քաղաքային տրանսպորտին նվիրված լուսանկարների ֆոտոցուցահանդեսը։ cuc   cuc4 cuc1