Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտվել է Հայկ Կյուրեղյանի պաշտպանության իրավունքը (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

Օդամղիչ ատրճանակով դատարանի բակում կրակահերթ բացելու համար   Հայկ Կյուրեղյանին դատում են առանց նիստերին իր մասնակցության։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նա 10 ժամով հեռացվել է նիստերից։ Ստացվել է նաեւ այնպես, որ նրա շահերը ներկայացնում է հանրային պաշտպան, որին   Հայկ Կյուրեղյանը չի լիազորել դատական նիստի ընթացքում հանդես գալու իր անունից։ «Դա իր իրավունքն է»,- այսօր հայտարարեց հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։ Նա հայտարարում է, որ խախտվել է Հայկ Կյուրեղյանի պաշտպանության իրավունքը. «Ես գտնում եմ, որ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ կատարված բոլոր գործողությունները եղել են անօրինական»։ Այսօր դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները՝այդ թվում ատրճանակը եւ փամփուշտները։ Գործով դատաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստին հուլիսի 21-ին մեղադրողը հանդես կգա ճառով։ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է նախորդ տարվա հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։