Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳԲ-ի խցերում՝ Աստվածաշունչ զուգարանի թղթի փոխարեն (տեսանյութ)

Հասարակություն
S3200016

Առաջին հայացքից չառանձնացող պատի ետեւում գնդակահարվել են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե որն է իրենց հանցանքը։ Այսօր թանգարան դարձած Լատվիայի ԿԳԲ շենքի սառը պատերն ու չորացած արյան հոտը, նույնիսկ ամռանն այստեղ երկարաճիտք տաք կոշիկներ կրող գիդի պատմությունը տեղափոխում են դաժան անցյալ, որը մոտ քսան տարի իրական է եղել տասնյակ հազարավոր մարդկանց համար։   banti katsaԱյստեղ ամեն ինչ իրական է թվում՝ կաթսաները, որում եփվածը ճաշ անվանելը սխալ կլիներ, խցում գտնվող պետքարանը, որտեղ հիգիենիկ թղթի փոխարեն օգտագործվել են Աստվածաշնչի էջերը։ Խոշտանգման հնարավոր տարբերակները՝ «մեղավոր եմ» կորզելու համար, որին հաջորդելու էր կամ գնդակահարությունը, կամ աքսորը։   rig azatutyun Լատվիան չի մոռանում ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակը։ Քսանամյա աղջիկը ամռանը զբոսաշրջիկներին պատմում է իր երկրի պատմությունը։ Ռիգայի օկուպացիայի թանգարանի գիդը գիտի անգլերեն, գերմաներեն։ Ռուսերեն նույնպես խոսում է, բայց այդ լեզվով չի ուզում ներկայացնել՝ ինչպես է իր երկիրը օկուպացվել ռուսների կողմից։ Բայց միայն ռուսները չէ, որ օկուպացրել են Լատվիան։ Մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են եղել պայքարել երկիր ներխուժած գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։     votՌիգայի կենտրոնում երկու ոտնահետքեր են, որոնք հիշեցնում են 1989թ օգոստոսի 23-ի մասին, երբ Մերձբալթյան երկրների մոտ 2 մլն բնակիչ ձեռք ձեռքի տված կազմեցին 600 կմ-ոց կենդանի շղթա՝ հանուն այսօրվա անկախության։ Թանգարանի երիտասարդ աշխատակցուհին այդ օրերի մասին խոսելիս զարմանում է. թե ինչպես կազմվեց այդ շղթան, ինչպես մարդիկ մոբիլիզացվեցին, երբ չկային սոցիալական ցանցերը։ Օկուպացիայի թանգարան այցելելը պարտադիր է պաշտոնական բոլոր պատվիրակությունների համար։   teknatsuԼատվիացի պատգավոր Մարտինս Բոնդարսն այս տարվա ընտրություններում նախագահ չի դարձել. բայց վստահեցնում է՝ հաջորդ անգամ դառնալու է։ Լատվիայի գլխավոր խնդիրը դեմոգրաֆիական է. արտագաղթ. ծնելիության նվազում։ «Ճգնաժամի ժամանակ ընտրում են կամ մարդուն, կամ կապիտալը, մեզ մոտ ընտրեցին կապիտալը»,- ասում է նա։ Մարդիկ դժգոհում են՝ բողոքի ձեւ ընտրելով հեռանալը, ինչպես Հայաստանում։ Լատվիայից արտագաղթելն ավելի հեշտ է, նրանք ԵՄ քաղաքացիներ են։ Լատվիայում միջին աշխատավարձը 200 եվրո է, նախարարություններում՝ մոտ 700 եվրո։ Լատվիացի պատգամավորը՝ «Ա1+»-ի հարցին կարո՞ղ է իր եկամուտով բնակարան գնել, բացասական է պատասխանում։ Ինքը գոհ է, որ տարիներ առաջ, իր եւ կնոջ գումարներն ի մի բերելով, տուն է գնել, հակառակ դեպքում ՝ սեփական բնակարան չէր ունենա։   merats rigaՌիգայի ամենագեղեցիկ թաղամասերից մեկը կոչում են Լռության։ Շենքերի մեծ մասը դատարկ է, խանութներ չկան, այստեղ դեսպաններն են ապրում կամ օտարերկրացիներ։ Լատվիացիներին առավել գրավում է ուրախ եւ աշխույժ հատվածը: Նույն հատվածն է գրավում նաեւ զբոսաշրջիկներին, որոնք հիանում են հին քաղաքի գույներով, վայելում լատվիական խոհանոցի ուտեստները։   riga- qandvatsԵրեկոյան տարբեր ռեստորաններից հնչող երաժշտությունն էլ ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ հեքիաթային Ռիգայի այցելուների մտքով անգամ չի անցնում, որ այստեղ կան տներ, որոնք մռայլ տեսք ունեն, իսկ բնակիչները ձմռանը պատուհանները ծածկում են ստվարաթղթով, որ էլեկտրաէներգիայի համար քիչ վճարեն։ Կարինե Ասատրյան Ռիգա- Երեւան   riga sirun qandvats3 riga Հ. Գ. Հոդվածը պատրաստվել է  ZEIT-Stiftung  հիմնադրամի Ռիգայում կազմակերպված շրջանավարտների հավաքի օրերին։