Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Քաղաքականություն
a7886fdf2be2a18fad50bcbf37072b63

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված  «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետևողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: «Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ ևս մեկ անգամ պնդում ենք մեր պահանջները»,- գրել է նա։ 11401526_840718416015254_8530324087635228355_n