Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ժողովուրդը գնա տուն, աուդիտի արդյունքում սակագինը կբարձրանա» (տեսանյութ)

Քաղաքականություն
516b6a3c96a876585e97583de51a21ff

Եթե ժողովուրդը մնա Բաղրամյան պողոտայում, ապա աուդիտը կտա արդյունք, եթե գնա տուն, աուդիտի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա. Համոզված է «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա հիացած է երիտասարդների գործողություններով՝ անկախ պիտակավորումներից. «30 տարի է քաղաքականությամբ եմ զբաղվում, Բաղրամյան պողոտան երկու անգամ ենք փակել՝ էն էլ կարճ ժամանակով: Իսկ այն քաղաքական գործիչը, որը ուզումա էստեղ մի բան անել, մեղմ ասած՝ հեչ լավ բան չի անում»: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ Գիմիշյանի, թերի է. «Ինչ աուդիտ, եթե ոչ ստուգում: Թող գան նորմալ ստուգեն»: Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներով հպարտանում է նաեւ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը. «Բնական է, որ այն, ինչ եղավ Բաղրամյան պողոտայում, գովասանքի է արժանի: Իսկ փորձի պակասը, բնականաբար, իր հետքը պիտի թողներ: Սակայն այդ մարդիկ այն կարգի ահաբեկեցին ՀՀ իշխանություններին ու հետն էլ Մոսկվային, որ հիշեցին անգամ Պերմյակովի գործը»: Պարոն Սադոյանը համոզված է՝ եթե աուդիտը միջազգային լինի, ապա արդյունքներ կտա. «Իսկ ամենամեծ արդյունքն ազգայնացումը կլինի»: Իսկ թե ո՞վ է թալանում մեր երկիրն իրականում, հարցը, բանախոսների միջեւ դարձավ կռվի պատճառ: Արշակ Սադոյանը համոզված է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների միակ մեղավորը Կրեմլն է, իսկ Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ մեղավորը տեղի իշխանություններն են: Վեճի արդյունքում՝ Սոս Գիմիշյանը վիրավորված լքեց մամուլի ակումբը: Մանրամասները՝ տեսանյութում