Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» ոչ-ոքի խաղաց «Բիրկիրկարայի» հետ

Սպորտ
uefa

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հանդես եկող Երեւանի «Ուլիսը», այսօր առաջին խաղն անցկացրեց որակավորման առաջին փուլում: Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնը Մալթայում ուժերը չափեց տեղի «Բիրկիրկարայի» հետ: «Ուլիսը» չնայած 90 րոպեների ընթացքում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն անառիկ պահեց նաեւ սեփականը: Այդպիսով գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0, որը ավելի ձեռնտու է մեր թիմին, քանի որ պատախան խաղը կայանալու հուլիսի 9-ին, Երեւանում: Այդ խաղում ցանկացած հաշվով հաղթելու դեպքում «Ուլիսը» կնվաճի երկրորդ փուլի ուղեգիր: