Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պողոտայում տեղ–տեղ Հայրիկյանին են հիշում

Քաղաքականություն
baxr1

Բաղրամյան պողոտայում ժամը քսաներեքից հետո երաժշտությունն անջատվեց։ Հարաբերական լռություն է. խումբ–խումբ քննարկումներ են։ Քննարկվող թեմաներից մեկն էլ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ նրա համակիրների արարքն էր, որոնք ԵՄ եւ ՀՀ դրոշներով եկել էին Բաղրամյան պողոտա։ Հրմշտոցից  հետո նրանք հեռացվեցին պողոտայից՝ համոզված, որ իրենք ճիշտ էին։ Պողոտա նոր եկածներին այս մասին պատմելով՝ երիտասարդները արարքը որակում էին սադրանք։ Ակցիայի հիմնական մասնակիցները պատրաստվում են գիշերելու. աղջիկներին համոզում են տուն գնալ, բայց վերջիններս չեն համաձայնվում։ Վատացել էր աղջիկներից մեկի ինքնազգացողությունը. նրան տղաները գրկած վազելով հեռացրին պողոտայից՝ միաժամանակ զանգահարելով շտապ օգնություն։«Հաց կերեք, հաց»,– նրանց ետեւեցին վանկարկեցին ավելի տարիքովները։ Ոստիկանների ներկայություն գրեթե չի նկատվում։ Կենդանի պատը կազմողները եւս  չեզոք գոտում չեն։ Այստեղ  է Դավիթ Շահնազարյանը, Ավետիք Իշխանյանը, ովքեր  երիտասարդներից քիչ հեռու կանգնած զրուցում են։