Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունների կողմից այստեղ բերվել են երիտասարդներ (տեսանյութ)

Հասարակություն
Region-kkCapture

Բաղրամյան փողոցում ակցիայի նոր համակարգողները  հայտարարություններով հանդես եկան: Մասնավորապես <Ժառանգության> մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի եւ նրա կողմնակիցների հետ կապված միջադեպին, նշեց. <Ականատես եղանք ազատության դեմ, կեղծ, արժեքներից զուրկ միջադեպի: Հայրիկյանի կողմնակիցները մոտեցան, ներկայցրին, որ իբր իրենց դեմ հայտարարություն է արվել, որ սադրիչներ են, ասացի, որ նման բան չկա: Չեմ ասում, որ եկել էին սադրելու, բայց զգուշացումից հետո գործողությունները սադրանք էին: Այստեղ միայն յոթ դրամի պայքար չէ, ազատության պայքար է, այստեղ հավաքվածներն իրացնում են իրենց տիրոջ  իրավունքը, իսկ դա դեմ է ազատ քաղաքացու սկզբունքներին>: