Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» կարգապահությամբ հաղթեց մրցակցին

Սպորտ
a1-alashkert-sent-gonston

Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաղթանակ տոնեց Եվրոպայի լիգայի մրցաշարում անցկացրած անդրանիկ խաղում:   Այսօր կայացած որակավորման փուլի առաջին խաղում մեր թիմը իր հարկի տակ ընդունեց եվրոգավաթներում մեծ փորձ ունեցող շոտլանդական «Սենտ Ջոնստոնին»: «Ալաշկերտն» ամբողջ հանդիպման ընթացքում պահպանելով խաղային բարձր կարգապահությունը, մրցակցին թույլ չտվեց գոլ խփել: Ավելին, մեր ֆուտբոլիստները 59-րդ րոպեին սրընթաց գրոհ կազմակերպեցին եւ փոխարինման մտած Միհրան Մանասայանը դիպուկ հարվածով գրավեց շոտլանդացիների դարպասը: Այդ գոլն էլ ի վերջո վճռեց խաղի ելքը՝ 1:0:   «Մեր թիմը շատ կազմակերպված խաղաց, արեց այն, ինչ պլանավորել էինք: Տղաները գերգերազանց կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքները: Բայց չպետք է մոռանանք, որ ունենք պատասխան հանդիպում, որին հարկավոր է շատ լավ պատրաստվել: Մրցակիցը կազմակերպված եւ ամուր թիմ է, բայց մենք այսօր ավելի լավ խաղացինք, այդ իսկ պատճառով կարողացանք արդյունքի հասնել» - խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:   «Հիասթափված ենք, քանի որ պարտվեցինք: Խաղն լավ չսկսեցինք, հետո հարկադրված փոփոխություն կատարեցինք: 15 րոպեով զիջեցինք մրցակցին ու նրանք խփեցին հաղթական գոլը: Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, եւ պատասխան մրցախաղում կաշխատենք ավելի լավ հանդես կգալ» - այսպես մեկնաբանեց «Ալաշկերտ» - «Սենտ Ջոնստոն» հանդիպումը հյուրերի գլխավոր մարզիչ Թոմի Ռայթը:   Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց, Շոտլանդիայի Պերտ քաղաքում:6544