Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը չի կարծում, որ շարժումը ստիպեց Սերժ Սարգսյանին տեղից շարժվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
el

Ազգային ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարված երիտասարդները հարվածի տակ դրեցին նրա հեղինակությունը. «Միայն ու միայն դրականորեն արձագանքում են եւ կեցցե են ասում այն առաջնորդին, որտեղ կան... Ստալինին են ծափահարել»։ Հանրապետականի խոսնակը համաձայն չէ նաեւ, որ Բաղրամյան պողոտայի շարժումը ստիպեց Սերժ Սարգսյանին տեղից շարժվել եւ խոսել ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին. «Իշխանության ավելի արագ որոշման կայացման գործում, ավելի օպերատիվ որոշման կայացման գործում, պրոցեսի մեջ ավելի մտահոգ լինելու գործում իրենց դերն են կատարել քաղաքացիական ակտիվիստները»։ Սակայն ինչու Սերժ Սարգսյանը ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին խոսեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց եւ Բաղրամյանում սկսված շարժումից հետո եւ ոչ թե առաջ. «Որովհետեւ դրա համար ժամանակ է պետք, միշտ չէ, որ շտապ որոշումները պետք է օգուտ տան»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ բաղրամյանցիները դեր ունեցան, որ Սերժ Սարգսյանը խոսի. «Աուդիտի հետ կապված, երկու ամիս առաջ ա էդ խնդիրը հայտարարվել, որ միայն հայաստանյան կողմը իրավասու չէ որոշել աուդիտի խնդիրը»։ Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ կառավարության միջոցներից թանկացած էլեկտրաէներգիայի 7 դրամը փոխհատուցելու մասին մինչեւ աուդիտի ավարտը։ Արդեն այսօր հայտնի է, որ խոսքը մոտ 24 միլիարդ դրամ փոխհատուցելու մասին է։ Հենց այդքան է ՀԷՑ-ին մեր երկրի ունեցած պարտքը։ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի ասելով՝ «Պարտքը դա եղել է էժան հոսանքի փոխարեն թանկ հոսանք առնելու խնդիր»։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը չգիտի, թե ինչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ անվտանգության հաշվին է լինելու փոխհատուցումը. «Կարող ա նվիրատվություն ա, կարող ա Կիրակոսյան Կիրակոսը նվիրատվություն կատարի, որ տանես արտաբյուջեում նստցնես։ Գիտե՞ք ինչ կա, ես էկեք կոֆեի բաժակ նայողի տպավորություն չթողնեմ»։ Վարդան Այվազյանը գրեթե խնդրում է ակտիվիստներին գալ եւ մասնակցել աուդիտին, կառավարությունն է ասում՝ աշխատենք միասին. «Որպեսզի տարակուսանքները վերացվի, դուք էլ մասնակցեք»։