Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիբանանում վառվեց Համահայկական 6-րդ խաղերի ջահը

Հասարակություն
jah

Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը   Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ այցելեց Սփյուռքի ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի   մայր տաճարում սփյուռքը խորհրդանշող   ջահը վառելու համար:   Բեյրութում   պատվիրակությանը դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ,Լիբանանի հայ համայնքի կուսակցական ու հասարակական-բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը   կարևորեց համահայկական 6-րդ խաղերի դերը, հատկապես այն, որ խաղերի անցկացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հետ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Համահայկական   խաղերի ընթացքում, պիտի վառվի հայ ժողովուրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահ` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Նա նաև հայտնեց, որ այս տարի Համահայկական խաղերը կընդգրկեն 17 մարզաձևեր եւ կմասնակցեն 5000 -ից ավելի մարզիկներ: <<Մեր նշանաբանն է միասնություն սպորտով, և այս տրամաբանությամբ մենք երեք ջահ ենք վառելու, և այդ երեք վառված ջահերը համահայկական խաղերի օրը մուտք կգործեն հանրապետական մարզադաշտ, որտեղ կվառվի համահայկական խաղերի խորհրդանիշ ջահը>>, ասաց Ի. Զաքարյանը: Լիբանանի Այնճար Մուսալեռ գյուղը ամենահայաշատն է: Սա սփյուռքի այն եզակի բնակավայրերից է ,որտեղ ամեն բան հայկական է: Այնճարը Փոքրիկ Հայաստանն է միջին Արևելքում,այստեղ   նույնիսկ մունիցիպալ կառույցներում ծառայում են հայեր, և քաղաքապետն էլ իսկական Մուսալեռցի է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և իր գլխավորած պատվիրակությունը Այնճարում հանդիպեցին տեղի բնակչությանը, ծաղկեպսակ դրեցին Մուսա Լեռան հերոսամարտի զոհերի հուշարձանին: Այնճարցիները պատրաստվում են մեծ պատվիրակությամբ մասնակցելու համահայկական 6-րդ խաղերին : Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Ջահավառության արարողության ընթացքում հայ սկաուտները շեփորահարեցին Լիբանանի և Հայաստանի քայլերգները, կատարեցին նաև ՙ Կիլիկիա՚ մաղթերգը: Վեհափառ հայրապետը իր մաղթանքի խոսքում վստահություն հայտնեց ,որ այս համազգային նախաձեռնությունը ավելի պիտի ամրապնդի հայ ժողովուրդի հավատը, կամքն ու միասնությունը: