Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարտոֆիլի, ծիրանի ու կովի հիգիենայի համար վարկ չենք ուզում

Քաղաքականություն
95f2d9c2103b06e91838a50bedeee5b2

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դեմ չէ Ռուսաստանից վարկ վերցնելուն՝ այն մեր սպառազինության համալրմանն ուղղելու նպատակով։ «Եթե պետք է վարկերից տասնյակ հազարավոր դոլարներ մենք տանք, որ Զիմբաբվեից գան ու բացատրեն, թե Արարատյան դաշտավայրում ծիրանագործությամբ ինչպե՞ս պետք է զբաղվել կամ Ապարանում բացատրեն, թե կարտոֆիլի տնկանյութը ի՞նչ խորությամբ պետք է տնկել։ Կամ էլ հեռավոր մի գյուղում կթվորուհուն բացատրեն, թե կովի կուրծքը հիգիենայի ինչ պայմաններում պետք է պահի, նման վարկերին պետք է վերապահումով մոտենանք։ Բայց սա առանձնանում է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց նա։ Պատգամավորը հիշեցնում է, որ գրեթե բոլորն ագրեսիվ էին արտահայտվում այն ժամանակ, երբ մեր ռազմական դաշնակիցն Ադրբեջանին զենք էր վաճառել. «Այսօր այս հարցի շրջանակում նույն թեմատիկայով գրվում է ադրբեջանական կայքերում»։ Պարոն Հակոբյանը շեշտում է նաև, որ վարկերի դեպքում ատկատները շատ են։ «Լավ գործ է արվում, բայց պետք է այնպես անենք, որ թացը չորին չխառնենք»։ Ըստ նրա՝ շատ անգամ է եղել, երբ Հայաստանը վասալային կարգավիճակով է ներկայացել, բայց սա այդ դեպքը չէ. «Ես շատ անգամ դեմ եմ եղել վարկերի հարցով քվեարկությունների ժամանակ, սակայն այս հարցն առանձնանում է իր կարևոր շեշտադրումներով»,- եզրափակեց պատգամավորը։