Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ հայտարարած երիտասարդներին տեղափոխեցին հիվանդանոց

Հասարակություն
shtap

Բաղրամյան պողոտայում 2 օր առաջ հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանին եւ Հայկ Պարիկյանին քիչ առաջ Շտապ օգնությունը տեղափոխեց հիվանդանոց։ Նրանց ինքնազգացողությունը վատացել էր։ Հարություն Հարությունյանը մոտ մեկ ժամ առաջ սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում, սակայն հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։ Ներարկումից հետո նրա ինքնազգացողությունը չի լավացել, և րոպեներ առաջ արդեն նրանց տեղափոխեցին Բաղրամյան պողոտայից։