Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրցանից հետո երիտասարդներից շատերը թոքաբորբ են տանում. Առավոտ

Հասարակություն
electric

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն այսօր Բաղրամյան պողոտայում էր: Aravot.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ երբեէ չեն լքել Բաղրամյան պողոտան, նույնիսկ այն օրը, երբ իջել են Ազատության հրապարակ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից շատերը եղել են Բաղրամյանում, պարզապես հարգելի պատճառով նրանց չեն ճանաչում: Մաքսիմ Սարգսյանի բնութագրմամբ` Բաղրամյան պողոտայից հանեցին ջրցան մեքենան, քանի որ համոզվեցին, որ հավաքը խաղաղ է. «Ամբողջ աշխարհում ջրցան մեքենան կիրառվում է հատուկ դեպքերում, երբ հնարավոր չէ մոտենալ ժողովրդին, իսկ մեզ մոտ ոստիկանները բազմիցս մտել են մարդկանց մեջ»: Մաքսիմը չբացառեց նաև, որ հնարավոր է՝ ոստիկանությունն այլ մարտավարություն է որդեգրել: Հետաքրքրվեցինք, եթե Բաղրամյան պողոտայում են լինում, ապա ինչո՞ւ կրկին չեն վերցնում ցույցերի համակարգման պատասխանատվությունը, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին նպատակահարմար չենք գտնում, քանի որ հիմա ավելի շատ ուզում ենք հասկանալ՝ աուդիտը որքանով կօգնի մեզ այս խնդրի լուծման համար, քանի որ մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այդ հարցում: Այս հարցերով ենք զբաղված, իհարկե, նաև աչքի տակ ունենալով Բաղրամյանի պայքարը»: Ամբողջական հոդվածը` այստեղ