Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրական 300-400 զույգ գուլպա. եզակի արտադրություն՝ Սյունիքի մարզում (տեսանյութ)

Հասարակություն
0tn-7PDm0MM

Սաթենիկ Մալինցյանի գուլպաները հայտնի են ոչ միայն Քարահունջ գյուղում, այլև ամբողջ Գորիսի տարածաշրջանում։ People in need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրամադրած դրամաշնորհի միջոցով ընտանիքը հիմնել է սեփական բիզնեսը։  «Եթե միջոցներս ների, մի քիչ արտադրամասը մեծացնենք, աշխատեղեր կունենանք»,-նշում է նա։ Բիզնեսի հիմնադրման մեկ տարին սեպտեմբերին կլրանա։ Գուլպաներն իրացնում են հիմնականում մոտակա գյուղերում, բաժանում խանութներին։ 4 հաստոցով օրական 300-ից 400 զույգ գուլպա են արտադրում։ Բայց եկամուտը դեռ մեծ չէ, և ընտանիքի բարվոք պայմաններն ապահովելու համար տիկին Սաթենիկի ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի ՝ Ռուսաստան։ «Եթե մի քիչ ընդլայնվի, ամուսինս էլ կգա արտերկրից, կաշխատենք»,-ասում է նա։  80 տոկոսանոց բամբակյա գուլպանների գինն ընդամենը 200 դրամ է։ Մանրամասները՝ տեսանյութում