Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանը մեկնում է Հարվարդում սովորելու

Հասարակություն
armen-gevorgyan1

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է Էդգար Մանուկյանը. այս մասին հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։ «Էդգար Մանուկյանը IDeA -ի փորձառու թոփ-մենեջերներից է: Նա Հայաստանում մեր ծրագրերի իրականացման թիմին միացել է 2012 թվականից»,- ասել է IDeA-ի հիմնադիրը հանդիսացող RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Էդգար Մանուկյանի կարևոր ձեռքբերումներից է UWC Dilijan միջազգային քոլեջի շինարարական գործընթացի հաջող ղեկավարումը: Մենք հաջողություններ ենք մաղթում Էդգար Մանուկյանին եւ IDeA-ի ամբողջ թիմին»,-ասել է RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: Արմեն Գևորգյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար: