Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիական պատվիրակության ծախսերը կհոգա Հայաստանը

Տնտեսություն
gov

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն այսօր կառավարությունը հատկացրեց 39,800 հազար դրամ։ Գումարը ուղղվելու է Համահայկական ամառային խաղերում սիրիական պատվիրակության ծախսերը հոգալուն։ Հատկացված գումարով Հայաստանը հոգալու է սիրիահայերի մնալու եւ սննդի հարցը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Սիրիայի պատվիրակության ծախսերը հոգալը կարեւոր հարց է ՀՀ-ի համար։ Հիշեցնենք, որ Համահայկական ամառային խաղերն անցկացվելու են օգոստոսի 2-13-ը։