Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհների վտանգը մեծացել է. մասնագետները դժվարություն են ունենում (տեսանյութ)

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Հայաստանում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից: Հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցված ջերմաալիքային ազդեցության գոտում. «Բոլոր կառույցները տեղեկացվել են, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք արագ արձագանքել ու հրդեհները մարել»,- հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: 1980- 2012 թվականների դեպքերը, համեմատած 1948-1980 թվականների հետ աճել են 40 տոկոսով,- նշում է մասնագետը ու հավելում, որ սա լուրջ վտանգի մասին է խոսում. «1998-2009 թվականներին անտառային հրդեհների թիվը 105 է եղել, իսկ 2010-2012 թվականներին` 169, տարբերությունը մեծ է: 2010 - 2015 թվականներին էլ մենք ունեցել ենք 224 դեպք»: Հանրապետությունում հրդեհների մեծ թվի պատճառը, սակայն, ոչ միայն անբարենպաստ եղանակն է, այլեւ մարդկային գործոնը. «Մարդիկ հնձում են արտը, հնձելուց հետո այրում են, անվերահսկելի այդ կրակն անցնում է կողքի այգիներ եւ հետագայում շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում մարել այն»: