Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահից կամ վարչապետից պարզաբանում է ակնկալում (տեսանյութ)

Քաղաքականություն
an0RwSm1uWo

Ազգային ժողովում քննարկվում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի համար 200 մլն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիրը։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե կա մի հանգամանք, որը թույլ չի տալիս այս համաձայնագիրը քննարկել. «Խոսքը հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն է, որտեղ նշվում էր, թե մինչ ՀԷՑ-ում ենթադրվող աուդիտի իրականացումը, կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռն՝ անվտանգության համար նախատեսվող միջոցներից»։ Նա շեշտեց, որ ոչ հիմնական զեկուցող՝ Պաշտպանության նախարար Արա Նազարյանից, ոչ էլ այլ պատասխանատուի շուրթերից չհնչեց այս խնդրի վերաբերյալ որևէ պարզաբանում. «Էլեկտրաէներգիայի բեռը գոնե ժամանակավորապես թեթևացնելու համար, փաստորեն, այս միջոցներից է տրամադրվելու, իսկ այն ճեղքը, որ առաջանում է անվտանգության մեջ, մնում է բաց։ Իսկ հետո նորից տոկոսով գումարներ ենք վերցնում Ռուսաստանից՝ ավելացնելով արտաքին բեռը։ Ես չեմ մասնակցելու քվեարկությանը, քանի դեռ այս հարցերը պարզաբանված չեն։ Թեկուզ ԱԺ նախագահը, թեկուզ վարչապետը թող գան և պարզաբանեն»։