Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղից ուզում եք՝ գումարը գտեք. Անահիտ Բախշյանի նամակը Արման Սահակյանին

Հասարակություն
8def73e31598aa185a574279592b7446

Բաց նամակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին

Ստիպված եմ հրապարակավ դիմել Ձեզ, որովհետև իմ հարցմանն ի պատասխան Ձեր նամակից բխող հարցերը չկարողացա պարզաբանել ո’չ Ձեր պաշտոնական կայքի 52.18.77, ո’չ իմ հարցմանն ի պատասխան պաշտոնական նամակում նշված կատարողի 52.06.28   հեռախոսահամարներով, որոնք, ըստ օպերատորի, գոյություն չունեն: Փաստորեն, արժանահավատ չէ Ձեր կայքի տեղեկատվությունը: Կրկին Երևանի Նազարբեկյան 48 շենքի վիճակի մասին, որը չունի տանիք, կոյուղագիծ, վերելակ, շքամուտք, աստիճանավանդակ, այսինքն որոշ հարկեր բնակության համար պիտանի չեն: Ըստ Ձեր պատասխանի, 2012թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման սեփականություն է գրանցվել այլ անձանց սեփականությունը չհանդիսացող ընդամենը 18 բնակարան, որոնցից 15-ը ՀՀ կառավարության 2 տարբեր որոշումներով նվիրաբերվել են քաղաքացիներին և որպես նվիրաբերության պայման քաղաքացիները պարտավորվել են իրենց միջոցների հաշվին մասնակցել շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին` իրենց բաժնային մասի չափով(կառավարության որոշման մեջ չկա, թե որքան է դա): Ընդ որում, 15 բնակարաններից 12-ը բառացիորեն տանիք չունեն, բնակիչները կարողացել են փակել միայն պատշգամբների 6 ք.մ. տանիքները, իրենց ուժերով տարերայնորեն կառուցել են ջրի և կոյուղու ներքին ցանցը, ինչպես նաև կոյուղու համար փոսը, որն արդեն լեփ-լեցուն է ու դատարկվելու խնդիրը պարբերաբար ծառանում է բնակիչների առաջ և համաճարակի բուն կդառնա: Նամակում այդպես էլ գրված չէ, թե այդ շենքն ամբողջությամբ ում է պատկանում, քանի որ, ինչպես գրված է վերոնշյալ նամակում, շենքի 54 բնակարաններից պետական սեփականություն են ընդամենը 3-ը, իսկ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների (նկուղ, տանիք, շքամուտք, աստիճանավանդակներ և այլն) նկատմամբ պետությունն ունի բաժնային սեփականության իրավունք: Բնակիչներն այս խնդիրներով դիմում են քաղաքապետարան, առողջապահության նախարարին, Ջրմուղին և ի պատասխան ստացել են հետևյալ պաշտոնական պատասխանները` շենքն անավարտ կիսակառույց է, պետական սեփականություն է, չի փոխանցվել Երևանի համայնքին, շենքը «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ չի հանձնվել, (խնդրում եմ սևեռեք Ձեր ուշադրությունը քաղաքապետարանի սույն վերջին պատասխանի վրա) շենքի արտաքին ջրահեռացման համակարգը կկառուցվի շենքի պատվիրատուի կողմից կառուցումն ավարտին հասցնելուն զուգահեռ: Սակայն հարցը բաց է`
  1. Ո՞վ է շենքի պատվիրատուն և   ո՞վ է կառուցումն ավարտին հասցնելու և ե՞րբ :
  2. Արդյո՞ք Ձեր ստորագրությամբ նամակի հետևյալ տողերը. «իսկ շենքի ընդհանուր օգտագործման տարածքների (նկուղ, տանիք, շքամուտք, աստիճանավանդակներ և այլն) նկատմամբ պետությունն ունի բաժնային սեփականության իրավունք», (չեղածի նկատմամբ ի՞նչ պետական բաժնային սեփականության մասին է խոսքը) նշանակում են, որ պետությունը պարտավոր է ավարտին հասցնել կիսակառույցը:
Խնդրում եմ հնարավորինս սպառիչ պատասխան տալ վերոնշյալ հարցերին:     Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ