Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը նախարարներին հանձնարարականներ տվեց

Տնտեսություն
unnamed23

Այսօր մինչ կառավարության նիստը սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ օրեր առաջ «Տնտեսական օրակարգ» խորագրով անցկացված միջոցառմանը: «Այդ միջոցառման ժամանակ համակողմանիորեն քննարկեցին մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ քայլերը:  Հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություն, թե կոնկրետ առաջարկներ, ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած ուղերձս` մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար, ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կքննարկվի ըստ արժանվույն»,- ասաց վարչապետը: Նա հասկացել է, որ համաժողովը ցույց է տվել, որ նման քննարկումների կարիք կա: Ուստի բոլոր նախարարներին հանձնարարեց կազմակերպել նման քննարկումներ՝ յուրաքանչյուրն իր ոլորտին համապատասխան: