Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգությունը լողափերին. խորհուրդներ փրկարարներից

Հասարակություն
lox

Հուլիսի 1-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց ամառային լողաշրջանի բացմանը: Ա. Պետրոսյանը ուժեղացված հերթապահության ընթացքում հաջող ծառայություն մաղթեց ջրափրկարարական ջոկատի անդամներին. -Փրկարարների արագ և արդյունավետ գործողությունների շնորհիվ հնարավոր է խուսափել դժբախտ պատահարներից: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Շնորհակալություն նախորդ տարիների ձեր անձնուրաց աշխատանքի համար և բարի ծառայություն ձեզ այս տարի: Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Է. Գալստյանը ներկայացրեց ջրափրկարարական և ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները: Է. Գալստյանը նշեց, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 21:00 հերթապահություն է սահմանված հանրային լողափերում և հավելեց. -Լողափերը մշտապես մեր վերահսկողության տակ են: Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Պարզապես խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սևանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետևել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին: Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կարևորեց մարզում փրկարար վարչության ստեղծումը, անդրադարձավ «911» ծառայության գործունեությանը. -Ամեն տարի մեզ մոտ իրենց հանգիստն են անցկացնում մոտավորապես 55 000 քաղաքացի: Փրկարար ծառայությունը այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով: prk Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից: Մարզային փրկարար վարչությունը մեծ անհրաժեշտություն էր բոլորիս համար: «911» ծառայության տեղայնացման շնորհիվ բոլոր ահազանգերը գրանցվում են մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը հնարավորություն է տալիս փրկարարաներին առավել արագ արձագանքել : Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Ճզմաչյանը ներկայացնում է խմբերի աշխատանքը և դիմում քաղաքացիներին. -Հետևեք ցուցումներին: Մի անցեք լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել: Հերթապահությունը սահմանված է երեք հանրային լողափերում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին: Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հաջող ամառային հանգիստ է ցանկանում բոլորին և կրկին զգուշացնում՝ պահպանանեք անվտանգության կանոնները, հետևեք փրկարարաների խորհուրդներին: