Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ հասարակական ճնշումը ուժեղանում  է, գներն իջնում են» (տեսանյութ)

Հասարակություն
baxshyan

Քիչ առաջ ցուցարարներին այցելեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Նա զրուցեց ակտիվիստների հետ ՝ շեշտելով, որ անգամ նախագահն է իր խոսքում նշել, որ հնարավոր է ՀԷՑ-ն ազգայնացվի ։ «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Բախշյանը շեշտեց, որ դա կարող է հնարավոր տարբերակ լինել։ Այն կարծիքներին ի պատասխան, որ  ռուսական կողմը, մասնավորապես Կրեմլը պետք է թույլ տա փոփոխությունները,  այս առումով տիկին Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց. « Իհարկե,  Կրեմլից շատ բան է կախված , բայց ռուսական կողմը մի քանի անգամ շեշտել է, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է»։ Ինչպես հայտնի է այսօր «Երևան Ջուր»  ընկերությունը ետ կանգնեց ջուրը թանկացնելու նախնական որոշումից ։ Տիկին Բախշյանը սա  համարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված պայքարի արդյունք։ «Այդ կառույցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը  նշել է, որ իրենց հեղինակությունն ավելի կարևոր է իրենց համար, քան շահույթը։ Սա նշանակում է, որ կա հակադարձ համեմատական.երբ հասարակական ճնշումը ուժեղանում է գներն իջնում են, իսկ երբ թուլանում է՝ գները  բարձրանում են»։