Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պաշտոնյան հորդորում է անչափահասներին հեռանալ Բաղրամյան պողոտայից (տեսանյութ)

Հասարակություն
Untithhglfffed

Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարների հետ է զրուցում ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը։ Վերջինս  մի քանի ցուցարարներից ճշտեց նրանց տարիքը և  տեղեկանալով, որ անչափահաս են՝ նշեց, որ ճիշտ չէ, որ անչափահասները մասնակցում են նման հավաքների։ Ներկա տարեց անձիք հակադարձեցին տիկին Դուրյանին ՝ շեշտելով, որ այստեղ նեկա անչափահասներն իրենց ծնողների հետ են եկել։ Ցուցարարները նաև նշեցին, որ անչափահաս ակտիվիստներին ոչինչ չի պատահի. «Այ դուք նրանց վնաս կտաք»,- շեշտեց  նրանցից մեկը՝  Նելլի Դուրյանին դիմելով։ Տիկին Դուրյանը զայրանալով շեշտեց. «Ես ոստիկանության երեխաների իրավունքների հարցերով զբաղվող ստորաբաժանման ղեկավար եմ, թույլ տվեք զրուցեմ երեխաների հետ»։ Նա  նշեց, որ ինքն էլ երեխաներ ունի և անհանգստանում է այստեղ ներկա անչափահասների համար։ Ցուցաաների և  Նելլի Դուրյանի միջև բանավեճը շարունակվում է։