Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը

Պաշտոնական
4802_hq

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենին Հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն հայտնեց շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասաց, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։ Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։