Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» լիովին պատրաստ է «Սեն Ջոնսոնի» հետ խաղին

Սպորտ
alashkert

«Եվրոպական գավաթների մրցաշարերում առաջին խաղում կարեւորը սեփական դարպասն անառիկ պահելն է: Մենք առաջին հերթին կաշխատենք լուծել այդ խնդիրը: Ինչ վերաբերում է թիմի ներկայիս վիճակին, ապա ֆուտբոլիստները լիովին պատրաստ են «Սեն Ջոնսոնի» հետ խաղին, թե ֆիզիկապես, թե` հոգեբանորեն: Բայց մենք չգիտենք, թե ներկայումս ինչ մակարդակի վրա է գտնվում մեր մրցակիցը: Համենայնդեպս, մենք լավ ուսումնասիրել ենք «Սեն Ջոնսոնի» խաղի ուժեղ եւ թույլ կողմերը: Կձգտենք հասնել ցանկալի արդյունքի» - Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սեն Ջոնսոն» խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա նաեւ նշեց, որ հայկական թիմերի համար այժմ դժվար է մրցակցել արտասահմանյան ակումբների հետ, քանի որ մեր ազգային առաջնությունը ցածր մակարդակի վրա է, որն ուղղակիորեն ազդում է թիմեր խաղամակարդակի վրա. «Հարկավոր է ավելի շատ ներդրումներ անել ակումբային ֆուտբոլում, որպեսզի բարձրակարգ ֆուտբոլիստներ ձեռք բերվեն, բարձրանա թիմերի խաղամակարդակը եւ դրանք կարողանան հաղթահարել եվրոգավաթների որակավորման փուլերը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել մեր ակումբային ֆուտբոլի առաջընթացի մասին» - եզրակացրեց փորձառու մասնագետը: Աբրահամ Խաշմանյանը վերջում նշեց, որ ցանկալի կլինի, որ մեծ թվով ֆուտբոլասերներ այցելեն խաղին, որով նրանք դրականորեն կազդեն թիմի մարտունակության վրա: