Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյանում ռոմանտիկ երիտասարդներ են». Բոժկո (տեսանյութ)

Քաղաքականություն
bojko-nkar

Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները համեմատելի չեն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Մայդանում հավաքվեց ժողովուրդը և հեռացրեց իշխանությանը։ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդությանը մեկ բնորոշիչ հատկանիշ է վերագրում. «Երիտասարդությունը մի քիչ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիզմ նշանակում է՝ պետք է պայքարել ճշմարտության համար, պետք է պաշտպանել աղքատներին։ Բաղրամյան պողոտայում այդպիսի երիտասարդներ են։ Նրանք ուզում են, որ իրենց տեսակետը լսեն»։ Դիվանագետը չի թաքցնում իր համակրանքը նման շարժումների նկատմամբ, սակայն զգուշանում է տեսախցիկների առջև կարծիք արտահայտել. «Չեմ ուզում, որ ասեն Հայաստանի ներքին խնդիրներին խառնվում է»։ Ինքն այս օրերին չի եղել Բաղրամյան պողոտայում, սակայն անցել է մոտակայքով. «Սակայն ես անտարբեր չեմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, այնուամենայնիվ դա Հայաստանի ներքին հարցն է»։ Անդրադառնալով ՀԷՑ-ի խնդրին՝ նշում է, որ Հայաստանում գործող ցանկացած ընկերություն պետք է հաշվի առնի այս երկրի շահերը։