Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան-ջուր»-ը փոշմանել է եւ չի ուզում թանկացնել ջուրը

Հասարակություն
water4

Հուլիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Երեւան-ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, այսինքն՝ խմելու ջրի սակագնի վերաբերյալ հարցը: Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը թողնել անփոփոխ։ «Երեւան-ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղված գրությամբ պարզաբանել է, թե ինչու չպետք է բարձրացնել սակագինը. «Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների հաշվարկում էական գործոն է։   Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից՝ «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը եւ առաջարկում է այն թողնել անփոփոխ»։ Ջրի մեկ խորանարդ մետրի սակագինը կազմում է 170.256 դրամ։