Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» մրցակիցը Հայաստան է ժամանել Վրաստանով

Սպորտ
sport-shirak-zrinski

«Շիրակի» առաջիկա մրցակիցը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում` Բոսնիական «Զրինսկին», արդեն ժամանել է Գյումրի: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից: «Զրինսկին» Հայաստան է ժամանել Վրաստանից, քանի որ ընտրել է Սարաեւո - Ստամբուլ – Թբիլիսի օդային ճանապարհը: Այսօր ժամը 17:30-ին, խաղից ուղիղ մեկ օր առաջ, բոսնիական թիմը մարզում կանցկացնի Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Ինչպես հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից, «Շիրակ» - «Զրինսկի» հանդիպման մուտքը ազատ է լինելու, ինչը անսովոր երեւույթ է Գյումրիի համար, քանի որ մինչ այդ քաղաքում կայացած բոլոր եվրոգավաթային խաղերին տոմսեր են եղել (անգամ Սան Մարինոյի թիմի հետ խաղում):