Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցվել է կոտլետների, «Պելմենի ռուսական»-ի արտադրությունը

Հասարակություն
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը: Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, իսկ «Պելմենի ռուսական»-ը ԱՑԽՄ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է մինչ հուլիսի 20-ը վերացնել խախտումները՝ նշված արտադրատեսակների տվյալ խմբաքանակները («Կիևյան կոտլետ» (0.3կգ) 25 հատ, «Տավարի մսով կոտլետ» (0.35կգ) 40 հատ և «Պելմենի ռուսական» (0.45կգ) 20 հատ՝ արտադրված 16.06.2015թ.) իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով: