Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դու քեզ մի կոտորի». ԱԱԾ պետը` լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
WYkK2tc8u-8

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած կրակահերթի գործը հանձնվել է ԱԱԾ` Գլխավոր դատախազությունից ստացված գրավոր ծանուցմամբ: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով պատճառները, նշեց, որ դա շատ լայն եզրակացությամբ է եղել: Թե ինչ էր նշանակում լայն եզրակացություն, պարոն Հակոբյանը միայն ասաց. «Համբերեք մի քիչ»: Երբ լրագրողները փորձեցին մանրամասները ճշտել, ԱԱԾ պետը սկսեց վիրավորել. «Դու քեզ մի կոտորի… Դե ուրեմն գնացեք ձեր գործին: Անցի առաջ, այ քեզ բան: Էդքան մեծախոս չի կարելի լինել, քանի՞ տարեկան եք: Մի քիչ քաղաքավարություն ձեռք բեր, հետո հարցեր տուր»: