Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց կենդանի պատով թող գան մասնակցեն աուդիտին» (տեսանյութ)

Տնտեսություն
ayvazyan

«Եղավ արդարացի բողոք, եղան արդարացի լուծումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացումից հետո մեկ շաբաթից ավել Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակին ու Սերժ Սարգսյանի աուդիտ իրականացնելու մասին հայտարարություններին։ Վարդան Այվազյանի համոզմամբ՝ աուդիտը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Նա պարբերաբար շեշտում էր , որ Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակին տվել է լավագույն լուծումը։ Նրա խոսքերով՝ գումարները հատկացվելու են ոչ թե պետական բյուջեից , այլ արտաբյուջետային հաշիվներից, ըստ այսմ ՝ չհամաձայնելով այն կարծիքների հետ, որ մինչ աուդիտի արդյունքների հայտնի դառնալը կրկին ՀՀ քաղաքացին է ստիպված լինելու վճարել էլեկտրաէներգիայի դիմաց՝ անկախ այն հանգամանքից, որ այս ընթացքում այդ պարտավորությունը իր վրա է վերցրել Կառավարությունը։ Իշխանական կուսակցության ներկայացուցչի համար ընդունելի տարբերակ է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նույնպես մասնակցեն աուդիտի իրականացման աշխատանքներին։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը որևէ մեկը չի կարող բողոքարկել ։ Թող այդ ակտիվիստները գան և մասնակցեն ուսումնասիրություններին , իսկ եթե աուդիտի արդյունքները ևս իրենց չբավարարեն, թող նորից դուրս գան փողոց և շարունակեն իրենց պայքարը։ Թող այդ ակտիվիստներն էլ, քաղաքական գործիչներն էլ իրենց կենդանի պատով, մյուսներն էլ թող գան և մասնակից լինեն աուդիտին»,-ասաց նա։ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ում տիրող իրավիճակի համար մեղադրում է Հայաստանին։ Սա Վարդան Այվազյանը մեկնաբանում է այսպես. «Գիտեք ինչ կա՝ հիմա կսկսվի փոխադարձ մեղադրանքների գործընթացը։ Լավագույն սցենարն առաջարկել է ՀՀ նախագահը։Այսինքն ես, որպեսզի հիմա իմանամ ով ա ավելի շատ մեղավոր, կամ ոչ մեղավոր , և , որպեսզի մենք հիմա այստեղ սուրճի բաժակի մեջ նայողի տպավորություն չթողնենք և ինչ-որ մեկի ջրաղացին ջուր չլցնենք , ասում ենք՝ եկեք միասնական արդյունավետ կառավարման աուդիտին մասնակցեք և ասեք, թե ով ա մեղավոր։ Հիմա ասենք, թե Այվազյան Վարդանն ասեց, թե հա մեղավոր են , կամ ոչ, մեղավոր չեն, ինչ-որ մի բան փոխվելո՞ւ ա դրանից»,-եզրափակեց նա։