Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովի եւ «Սդղի գյոլ»-ի գործերը Հատուկ քննչական կոմիտեում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cee8bd9a4f49ae2fb69eb956bdc20ac3

Դատախազությունում քանի որ չկան քննչական ծառայություններ, ռուս զինվոր Վալերի Պերմյակովի գործը կհանձնվի Հատուկ քննչական կոմիտե, որն էլ կավարտի գործի քննությունը: Այսօր Գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նշենք, որ Գյումրիում տարեսկզբին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացնելու մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի քրեական գործի քննությունը ռուսական կողմը վերջերս հանձնեց ՀՀ-ին: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա Աղվան Հովսեփյանը նշեց, որ այդ գործով նյութերը կոմիտեն հետ է ստացել Գլխավոր դատախազությունից եւ այժմ գտնվում են Հատուկ քննչական կոմիտեի վարույթում: Իսկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցի վերաբերյալ հարցերին Աղվան Հովսեփյանը չպատասխանեց: